Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1067

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1067
14.04.2020 | 12:37

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով՝ հասնելով 1067-ի, հիվանդությունից մահացել է երկու մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 54-ով և հասել 265-ի: Տեստերի ընդհանուր թիվը 8 316 է: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 786 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 16-ի:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ